Նոր ուղու հաստատումներ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով, Սահմանադրական դատարանի որոշմամբ իրավունք ունի պաշտոնավարելու մինչև իր նշանակման հինգ տարին լրանալը՝ մինչև 2025թ․ հունիսի ութը։

Գլխավոր շտաբի, հրամանատարական կազմի 2021թ․ փետրվարի 25-ի հայտարարությամբ սրված պահանջը ամբողջությամբ քաղաքացիական-քաղաքական՝ օրինականության հուն տեղափոխելու համար անհրաժեշտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ետ վերցնի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկը ՀՀ նախագահին։ Ո՛չ վարչապետը, ո՛չ նախագահը նման լիազորություն չունեն։

Մեր բանակը հայրենիքի պաշտպանի դիրքերում է անսասան։ Բաղրամյան փողոցում, Ազգային ժողովի շուրջ հավաքված, երթերի քաղաք դարձած մայրաքաղաքում մասնակիցների կազմը փոխվում է. անզեն, խաղաղ հավաքում նաև մեր երեխաներն են, թոռները, նաև սեբաստացի ընտանիքներ, շրջանավարտներ, որոնք ժողովրդավարության արժեքը լավ գիտեն, կանխատեսելի-ապահով-մշտական բնակության վայր-երկիր ունենալու համար են դուրս եկել։  Նրանց վրա ցուցադրաբար դիպուկահար պահելը, նռնակներ ցուցադրելը անզեն-խաղաղ հավաքի մասնակիցների հրահրում է։ Մի՛ արեք։

«Իմ քայլը»՝ իր Ազգային ժողովով, կառավարությամբ, իրավապահ համակարգը պիտի ապահովեն քաղաքացիների՝ նաև խաղաղ հավաքներով լիարժեք արտահայտվելու հնարավորությունը։ Սա կունենա համապատասխան բարերար անդրադարձ։ Մենք այն կտեսնենք։ Ազգային ժողովը, «Իմ քայլը» քաղաքական ուժը արագ պիտի ձևակերպեն իրավիճակին համապատասխան քաղաքական օրակարգ, սկսեն դրանց քննարկումն ու լուծումը՝ օրինականությունն ու համերաշխությունը հանրային-անշրջելի դարձնելով մեզանում։ Հրապարակում քաղաքացին է՝ 1991թ․ սեպտեմբերի 21-ի հանրաքվեով Հայաստանի ինքնիշխանության, իր իրավունքների իրացման վճռականությամբ։

Ասված է. գործենք համերաշխ ու օրինական, որպես մեկ հասարակություն։

Թողնել պատասխան

Կարծիք
Անուն*
Էլ․ հասցե*
Կայք*