ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով, Սահմանադրական դատարանի որոշմամբ իրավունք ունի պաշտոնավարելու մինչև իր նշանակման հինգ տարին լրանալը՝ մինչև 2025թ․ հունիսի ութը։

Գլխավոր շտաբի, հրամանատարական կազմի 2021թ․ փետրվարի 25-ի հայտարարությամբ սրված պահանջը ամբողջությամբ քաղաքացիական-քաղաքական՝ օրինականության հուն տեղափոխելու համար անհրաժեշտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ետ վերցնի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ...

Ավելին

Անթույլատրելին, իհարկե, իրար դեմ, թե իրար մեջքով կանգնած ժողովրդով երկու նվիրական-խորհրդանիշ հրապարակն է՝ Ազատության և Հանրապետության, դատարկ ու շրջափակված Ազգային ժողովը, կառավարարության՝ մեծաքանակ ոստիկանությամբ պաշտպանվող մուտքուելքը… Ներող եղեք. երկու այծերի պատմություն է կառավարության ու բանակի այսօրվա «առճակատումը», անզոր բազմությունների կողմից հրահրվող թամաշա այսօրվա մեր նեղ կամրջին պատմության։ Հայտնի ելքով։

Եկեք միանանք որպ...

Ավելին

Յուրաքանչյուրին եմ դիմում։

Ազատարարության, խաղաղարարության, ստեղծարարության հաստատմամբ, ինքնուրույն-ինքնավար դառնանք Հայաստանի չորրորդ հանրապետության հիմնադիրներ, Արցախ-Հայաստան նոր համակեցությամբ հնարավոր դարձնենք արցախցիների՝ Լեռնային Ղարաբաղում ապահով ապրելը․․․

Ավելին

Այսպիսի վիճակում արտահերթ, թե հերթական՝ սովորական-իներցիոն ընթացքով ընտրությունները Հայաստանում ինքնիշխանության յուրահատուկ հանրաքվե-հաստատում չեն դառնա, չեն նպաստի Արցախի ինքնավարությանը, ապահովությանը, ամբողջականության վերականգնմանը ԼՂԻՄ-ի տարածքով։ Հայաստանցի ընտրողին օգնել է պետք, ընտրական համակարգի նկատմամբ վստահության մի քվե հաղորդել, որ Հայաստանում, Հայաստանի շուրջ,  Արցախում, Սփյուռքում Հայաստանի ինքնիշխանության պայման քաղաքական համակարգը առաջիկա ընտրություններով վերականգնելի լինի․․․

Ավելին

«Խորհրդային Հայաստան», 28 ապրիլի 1990թ.

Հանրապետության Գերագույն խորհրդի երեսփոխան Աշոտ Մանուչարյանի հետ Վայքում հանդիպեցինք մեծաթիվ մարդկանց հետ: Ուշ էր արդեն: Ազնաբերդի (նախկին Գյուլիստան) մի քանի տղաներ մոտեցան մեզ և պնդեցին, որ անմիջապես մեկնենք գյուղ: Այդպես էլ ասացին՝ կգաք դուք, թե չէ կգա գյուղը:

Ավելին

16. 12. 1992 թ.

Այս տարվա դեկտեմբերի 10-ին Հայաստանի պաշտպանության նախարարության ուժերը, նախօրոք մշակած պլանի համաձայն, մինչև 8-9 կմ խորացել են Ադրբեջանի Զանգելանի շրջանի տարածքում, գրավելով շրջանի Կապանին սահմանակից տասնյակի չափ ադրբեջանական գյուղեր ու բարձունքներ: Կասեցնելու համար հայկական զինուժի առաջխաղացումը կամ օգտվելով ներկայացած առիթից Ադրբեջանի ռազմական ուժերը դեկտեմբերի 10-ից 13-ը աննախադեպ ուժգնությամբ հակահարված են հասցրել Կապան ու Գորիս քաղաքների ուղղությամբ:

Ավելին