Երևանում տեղի ունեցավ խաղաղարար, իրավապաշտպան, Թեքալիի գործընթացի նախաձեռնող Գեորգի Վանյանի հոգեհանգստի արարողությունը։ Մասնակիցներից խոսեցինք Բորիս Նավասարդյանի, Մարիամ Եղիազարյանի, Վարդան Հարությունյանի, Շուշաննա Թևանյանի, Պարույր Հայրիկյանի, Աշոտ Բլեյանի հետ։

Ավելին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանն այն համոզմանն է, որ համայնքների խոշորացման գնալով՝ իշխանությունն այս պահին քաղաքական հարց է լուծում:

Ավելին

Տեսեք՝ ինչի հետ է մենակ մնացել Հայաստանի անտառը։ Ինչ-որ հատվածներում առանձին-առանձին արվող թրթուրազերծումը, ինչպես կրթահամալիրն է անում Արատեսում, կարևոր աշխատանք է, բայց հարցի լուծումը չէ։ Թրթուրն ուտում է Հայաստանի անտառները ամենուր և մեծ արագությամբ տարածվում է։ Ի՞նչն է խանգարում, որ Հայաստանով մեկ անտառները սրսկվեն, փրկվեն խժռումից։ Այլ ձև չկա, միայն օդից սրսկումը կփրկի մեր անտառները․ թունաքիմիկատների, մասնագետների առկայությամբ, ի՞նչն է խանգարում, որ դա արվի։...

Ավելին
Ահազանգում եմ՝ SOS, ու դրան համապատասխան քաղաքացիական նախաձեռնությունների եմ կոչում։ Արագ տարածվող, անկուշտ թրթուրը մոլեգնում է Հայաստանով մեկ։ Մենք՝ ուսուցիչների, սովորողների մեծ խմբով,  այդ թրթուրը տեսանք Վայոց ձորում՝ Եղեգիսի խոշորացված համայնքի, Արատեսի հարակից անտառներում, և, ցավոք, չտեսանք դրան համապատասխան անհանգստությունը, գործողությունը հանրային կյանքում, պետական մարմինների հրապարակումներում, գործողություններում, որքան էլ որ կրթահամալիրը պաշտոնապես դիմել է։

Ավելին

«Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Աշոտ Բլեյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում անդրադարձել է Շուշիի ազատագրման թեմային: Նա ընդգծել է, թե այդ ժամանակ քաղաքի ազատագրումն ինչպիսի նշանակություն ուներ։

Ավելին

«2020 թվականի նոյեմբերի 9-ից արդեն ակնհայտ էր «Իմ քայլի», դրա առաջնորդի ձախողումը և քաղաքական համակարգի պահպանությունը Հայաստանում պահանջում է ոչ միայն իշխանության հրաժարում, այլև իշխանության փոխանցում: Սա ոչ միայն գործող, այլև վերջին 30 տարվա իշխանության ձախողումն է։ Փաշինյանը չպետք է հասցներ այս օրվան, պետք է անպայման հրաժարական տար»,-Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը:...

Ավելին