Երևանի ժամանակով

«2020 թվականի նոյեմբերի 9-ից արդեն ակնհայտ էր «Իմ քայլի», դրա առաջնորդի ձախողումը և քաղաքական համակարգի պահպանությունը Հայաստանում պահանջում է ոչ միայն իշխանության հրաժարում, այլև իշխանության փոխանցում: Սա ոչ միայն գործող, այլև վերջին 30 տարվա իշխանության ձախողումն է։ Փաշինյանը չպետք է հասցներ այս օրվան, պետք է անպայման հրաժարական տար»,-Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը:

Նա ներքին քաղաքական կյանքի ճգնաժամը լուծելու հարցում ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության գործունեությունն արդյունավետ չի համարում։

«Իշխանության և ընդդիմության միջև բախում է, առճակատում, իսկ առճակատման ռեսուրսները մենք սպառել ենք, առճակատումն ու համախմբումը եզրեր չունեն: Հնարավոր առճակատումը թույլ չի տալու քննել մեզ հետ տեղի ունեցածը և չի պաշտպանելու հանրային շահը»,- ասում է նա:

Խոսելով Հայրենիքի փրկության շարժման մասին՝ Աշոտ Բլեյանը նկատում է՝ առկա միջավայրում շարժումը լուծում չի առաջարկում. «Ընդդիմությունն ակտիվ է փողոցում, այն դիմում է բիլակի, ոչ մտքի, այլընտրանքի և գործողություների: Անհատները, խմբերը պետք է խոսեն, ընդ որում՝ ոչ թե հայտարարության, այլ ճանապարհային քարտեզի լեզվով»:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ներքաղաքական ճգնաժամի լուծումը իշխող քաղաքական ուժի ձեռքում է։ «Ընտրությունների անցկացման հարցում չի կարելի շտապել, ընտրությունը պետք է դիտել որպես հասարակության հաշտեցման տարբերակ: Ուժի, քանակի լեզվով խոսելն անընդունելի է. դա չէ հասարակության ձայնը, հանրային շահը: Բազմակուսակցականությունն ու հավաստի ընտրությունները հասարակության համախմբման միջոց կարող են լինել»,- եզրափակում է Աշոտ Բլեյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան

Աղբյուրը՝ factor.am

Թողնել պատասխան

Կարծիք
Անուն*
Էլ․ հասցե*
Կայք*