SOS. անտառը օգնության է կանչում

Ահազանգում եմ՝ SOS, ու դրան համապատասխան քաղաքացիական նախաձեռնությունների եմ կոչում։ Արագ տարածվող, անկուշտ թրթուրը մոլեգնում է Հայաստանով մեկ։ Մենք՝ ուսուցիչների, սովորողների մեծ խմբով,  այդ թրթուրը տեսանք Վայոց ձորում՝ Եղեգիսի խոշորացված համայնքի, Արատեսի հարակից անտառներում, և, ցավոք, չտեսանք դրան համապատասխան անհանգստությունը, գործողությունը հանրային կյանքում, պետական մարմինների հրապարակումներում, գործողություններում, որքան էլ որ կրթահամալիրը պաշտոնապես դիմել է։

Մենք սկսել ենք մեր միջոցներով պայքարելը… կամավորների խումբ ենք կազմել, գործիքներ, նյութեր ձեռք բերել… Բայց կարելի էր, չէ՞, կազմակերպել պայքարը որպես հանրային աշխատանք, որ սկզբից գնային անտառապահները, անտառտնտեսության աշխատողները, ստանային համայնքների, ձեռներեցների, հասարակության այլ անդամների աջակցությունը։
Փրկենք մեր անտառները. վստահ ենք, որ կան մասնագետներ, մարդիկ, որ կարող են արագ գործել, աջակցություն ցույց տալ։ Խնդրում ենք կապի մեջ լինել մեզ հետ, տեղեկացնել առաջարկների, գործողությունների մասին։

Թողնել պատասխան

Կարծիք
Անուն*
Էլ․ հասցե*
Կայք*