Տեսեք՝ ինչի հետ է մենակ մնացել Հայաստանի անտառը։ Ինչ-որ հատվածներում առանձին-առանձին արվող թրթուրազերծումը, ինչպես կրթահամալիրն է անում Արատեսում, կարևոր աշխատանք է, բայց հարցի լուծումը չէ։ Թրթուրն ուտում է Հայաստանի անտառները ամենուր և մեծ արագությամբ տարածվում է։ Ի՞նչն է խանգարում, որ Հայաստանով մեկ անտառները սրսկվեն, փրկվեն խժռումից։ Այլ ձև չկա, միայն օդից սրսկումը կփրկի մեր անտառները․ թունաքիմիկատների, մասնագետների առկայությամբ, ի՞նչն է խանգարում, որ դա արվի։