Խաղաղության հասնում են լոկ այն դեպքում, եթե կարողանում են այն պարտադրել: Խաղաղության ձեռքբերումը կախված է ոչ միայն պայմանագրերի կնքումից ու դիմակայող կողմերի զինաթափումից, այլև հանրույթների խաղաղ գոյակցությունից և ծագող հակասություններն առանց բռնության լուծելու նրանց ունակությունից։ Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր ոք կարող է իր ներդրումն ունենալ խաղաղ ապագայի կառուցման գործում։ Առաջարկում ենք ժամանակին համահունչ հոգատարությամբ, համակեցությամբ և խաղաղ ապրելու մեր ստուգատեսը։Նպատակը՝
-բացահայտել նախագծի մասնակիցների ծննդավայրը, սահմանամերձ գոտիներում բնակության ձևը, տեղացիների շփումն ու համակեցությունը հարևանների հետ
Խնդիրները՝
-նախագծի մասնակիցների միջոցով վեր հանել սահմանամերձ գոտու բնակչի առօրյան, ընտանեկան արխիվը, պատմությունը
-շփումը հարևան երկրի բնակիչների հետ
-համակեցությունը արցախցիների հետ
-բնակավայրի սահմանային կապը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների հետ
Ակնկալվող արդյունքը՝
-նախագծի մասնակիցները ներկայանում են պատումներով, տեսանյութերով, ձայնագրություններով