Այսպիսի վիճակում արտահերթ, թե հերթական՝ սովորական-իներցիոն ընթացքով ընտրությունները Հայաստանում ինքնիշխանության յուրահատուկ հանրաքվե-հաստատում չեն դառնա, չեն նպաստի Արցախի ինքնավարությանը, ապահովությանը, ամբողջականության վերականգնմանը ԼՂԻՄ-ի տարածքով։ Հայաստանցի ընտրողին օգնել է պետք, ընտրական համակարգի նկատմամբ վստահության մի քվե հաղորդել, որ Հայաստանում, Հայաստանի շուրջ, Արցախում, Սփյուռքում Հայաստանի ինքնիշխանության պայման քաղաքական համակարգը առաջիկա ընտրություններով վերականգնելի լինի․․․
Ավելինadmin հեղինակի հրապարակումները
Ես, գիտեք, անուղղելի հաշտարար եմ․․․
Ավելին«Խորհրդային Հայաստան», 28 ապրիլի 1990թ.
Հանրապետության Գերագույն խորհրդի երեսփոխան Աշոտ Մանուչարյանի հետ Վայքում հանդիպեցինք մեծաթիվ մարդկանց հետ: Ուշ էր արդեն: Ազնաբերդի (նախկին Գյուլիստան) մի քանի տղաներ մոտեցան մեզ և պնդեցին, որ անմիջապես մեկնենք գյուղ: Այդպես էլ ասացին՝ կգաք դուք, թե չէ կգա գյուղը:
ԱվելինԽաղաղության հասնում են լոկ այն դեպքում, եթե կարողանում են այն պարտադրել: Խաղաղության ձեռքբերումը կախված է ոչ միայն պայմանագրերի կնքումից ու դիմակայող կողմերի զինաթափումից, այլև հանրույթների խաղաղ գոյակցությունից և ծագող հակասություններն առանց բռնության լուծելու նրանց ունակությունից։ Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր ոք կարող է իր ներդրումն ունենալ խաղաղ ապագայի կառուցման գործում։ Առաջարկում ենք ժամանակին համահունչ հոգատարությամբ, համակեցությամբ և խաղաղ ապրելու մեր ստուգատեսը։
ԱվելինԲարի գալուստ Նոր ուղի քաղաքացիական նախաձեռնության կայք։ Այստեղ Դուք կգտնեք Նոր ուղի կուսակցության արխիվային նյութերից, նոր նախաձեռնության ուղղություններն ու նպատակները, ասելիքը, նախագծերը։
Ավելինժառանգության ուխտ
Ավելին16. 12. 1992 թ.
Այս տարվա դեկտեմբերի 10-ին Հայաստանի պաշտպանության նախարարության ուժերը, նախօրոք մշակած պլանի համաձայն, մինչև 8-9 կմ խորացել են Ադրբեջանի Զանգելանի շրջանի տարածքում, գրավելով շրջանի Կապանին սահմանակից տասնյակի չափ ադրբեջանական գյուղեր ու բարձունքներ: Կասեցնելու համար հայկական զինուժի առաջխաղացումը կամ օգտվելով ներկայացած առիթից Ադրբեջանի ռազմական ուժերը դեկտեմբերի 10-ից 13-ը աննախադեպ ուժգնությամբ հակահարված են հասցրել Կապան ու Գորիս քաղաքների ուղղությամբ:
Ավելին«Ազգ», 14 նոյեմբեր, 1992թ.
ԱվելինՔ. Երևան, 13.10.1992թ.
Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին, խորհրդարաններին, կառավարություններին, քաղաքական գործիչներին, մտավորականներին
Ավելին